Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և  միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների  նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է։