Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.
- Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ
- Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ
- Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ
- Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ
- Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ
- Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ
- Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ
- Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ
- Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ
- Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ
- Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ
- Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ
- Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ
- Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ
- Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ
Կառավարության հաղորդագրության մեջ նշում է, որ ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։