Կանայք Աֆղանստանում բողոքի ակցիա են իրականացնում

Աֆղանստանում կանայքի բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ իշխանությունների նոր սահմանափակումների: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, Աֆղանստանում իշխանության անցած թլաիբները արգելել են կանանց դուրս գալ փողոց չծածկված դեմքով ու մարմնով: Սա գնահատվում է Թալիբանի կառավարության ամենակոշտ սահմանափակումը՝ նախորդ տարվա օգոստոսին իշխանության գալուց հետո:

Ըստ աղբյուրի, նոր օրենքում հատուկ նշվում է, որ եթե կինը փողոցում շատ կարևոր գործ չունի, ապա ավելի լավ է, նա մնա տանը և դուրս չգա փողոց: Բացի այդ, ըստ նոր սահմանափակումների, կինը իրավունք ունի ցույց տալ միայն աչքերը:

Այն կանայք, ովքեր կխախտեն ընդհանուր սահմանված կանոնը, ապա նրա հայրը կամ մերձավոր ազգական տղամարդը աշխատանքից կհեռացվեն կամ կազատազրկվեն: