Վարդաշենում այրվել է «Opel Astra G»-ն

Մարտի 26-ին, ժամը 15։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։18-ին։ Այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա։