Ինչ պետք է անել մարզերում բիզնես սկսելու համար. Ռոբերտ Ղուկասյան

Ինչ պետք է անել մարզերում բիզնես սկսելու համար. Ռոբերտ Ղուկասյան
Ինչ պետք է անել մարզերում բիզնես սկսելու համար. Ռոբերտ Ղուկասյան

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Մարզերում բնակվող բոլոր այն քաղաքացիները (երիտասարդական նախաձեռնություններ, ՀԿ-ներ և այլն) ովքեր ուզում են նոր ծրագրեր սկսել, ներդրումներ անել կամ ընդլայնել իրենց բիզնեսը.
Ի՞նչ պետք է անել կամ իմանալ՝

1. Դիմել համայնքապետարանի տնտեսական զարգացման պատասխանատուին (փոքր համայնքներում կարող են բացակայել, եթե խոշորացված համայնքի մեջ չեն)։
2. Դիմել ՓՄՁ ԶԱԿ-ին( գրասենյակներն առկա են բոլոր մարզերում, եթե սխալվում եմ՝ ուղղեք)։
3. Մարզպետարանների զարգացման և ծրագրերի բաժին (այցելեք Ձեր մարզպետարանների պաշտոնական կայք ու կգտնեք): Բնականաբար, միջազգային և բարեգործական տարբեր կազմակերպություններ էլ կան, բայց ես ներկայացրեցի պետական համակարգում գործող և բնակիչների հետ անմիջական շփում ունեցող կառույցները:

Դիմե՞լ եք վերը նշված կառույցներին ու գոհ չե՞ք արդյունքներից (գոհ կլինեք՝ գրեթե վստահ եմ) ուրեմն ինչ-որ բան ինձ հուշում է, որ պիտի խոսենք:։
Ես Ձեր ցավը տանեմ՝ կարևորն այն է, որ Դուք ուզում եք սկսել կամ ընդլայնել, մնացածը պիտի փորձենք արագ լուծել»: