Սերժ Սարգսյանը անեկդոտ պատմեց

Սերժ Սարգսյանը անեկդոտ պատմեց
Սերժ Սարգսյանը անեկդոտ պատմեց
Հեղինակ MediaLab

Հունվարի 29-ին Սերժ Սարգսյանն այցելեց Տավուշի մարզի Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններ: Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում նա պատմեց Երեւանում տարածված մի անեկդոտ, հավելելով՝ գիտի, որ լրագրողներն իր խոսքը տարածելու են: Մեկը Լոս-Անջելեսից զանգահարում է Երեւան, ասում՝ բարեւ, ինչպե՞ս եք: Ասում են՝ շնորհակալություն, լավ ենք: Օվկիանոսից այն կողմ զարմանում են՝ կարո՞ղ է սխալ ենք ընկել, դա Երեւանը չէ: Սերժ Սարգսյանն ասաց, որ պիտի կարողանանք տրամադրություն փոխել, տեսնել նաեւ լավը, դա հույս է եւ հավատ է արթնացնում: