Կիրականացվեն ինժեներահետախուզական աշխատանքներ՝ չպայթած զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով

ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի սակրավորները Ասկերան քաղաքում, նույն շրջանի Լուսաձոր, Հովսեփավան և Բերքաձոր գյուղերի տարածքներում կիրականացնեն ինժեներահետախուզական աշխատանքներ՝ չպայթած զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով:

Ամենայն հավանականությամբ կլինեն պայթյուններ:

Խնդրում ենք խուճապի չմատնվել:Կարճ հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։