ՀԾԿՀ-ն մոտ 8,5 մլն դրամ կհատկացնի հասարակական կազմակերպություններին

ՀԾԿՀ-ն մոտ 8,5 մլն դրամ կհատկացնի հասարակական կազմակերպություններին։ Այս մասին 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ 

2022թ․ պետբյուջեի նախագծի մասով ՀԾԿՀ-ին հատկացված միջոցների 89 տոկոսը կծախսվի աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար, 11 տոկոսը՝ տվյալ կառույցի նորմալ աշխատանքի ապահովման համար։

Ըստ գործող օրենսդրության՝ հանձնաժողովը 1 տոկոս կհատկացնի կառավարության հատկացրած միջոցներից ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք զբաղվում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ։ «Խոսքը մոտ 8,5 մլն դրամի մասին է»,-նշեց նա։