Խարդախության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց «Շիրակ» օդանավակայանից

Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի և Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 19-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 62-ամյա Կարինե Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 29-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարինե Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։