Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Տաթևիկ Ստեփանյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ստեփանյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Նկատենք, որ Տաթևիկ Ստեփանյանը մինչ այժմ Աշխատանքի և ոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալն էր և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: