Նախատեսվում է կազմակերպել սիրողական ևս 3 մրցաշար՝ մարաթոնյան վազք, լող և սեղանի թենիս․ տեսանյութ

Հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով Գեղարքունիքում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։

Շորժայից Սևանա լճի թերակղզի 40 կմ երթուղին առաջինը հատած քսան մասնակիցները ստացան դրամական պարգևներ։ Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել սիրողական ևս 3 մրցաշար՝ մարաթոնյան վազք, լող և սեղանի թենիս։