Վթարի հետևանքով վարորդները տեղում մահացել են

Ապրիլի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի Աղավնաձոր գյուղի մոտակայքում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «ՎԱԶ-217130» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներ 81-ամյա Ալեքսեյ Գասպարյանը և 28-ամյա Արտակ Բաբայանը տեղում մահացել են:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։