Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան  2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի։  

Երևան քաղաքում՝       

Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև: