Ստեփան Դավթյան. «Մենք հոգնել ենք քաղաքի կենտրոնում տեսնել սեւ մեքենաներ, «ախռաննիկներ» եւ փակ փողոցներ»

Ստեփան Դավթյան. «Մենք հոգնել ենք քաղաքի կենտրոնում տեսնել սեւ մեքենաներ, «ախռաննիկներ» եւ փակ փողոցներ»
Ստեփան Դավթյան. «Մենք հոգնել ենք քաղաքի կենտրոնում տեսնել սեւ մեքենաներ, «ախռաննիկներ» եւ փակ փողոցներ»

Ինչպես հայտնել էինք, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում այսօր տեղի ունեցավ Կառավարության թիվ 2 մասնաշենքի (Արտաքին գործերի նախարարության շենք) վաճառքի հարցի վերաբերյալ հանրային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

ՀՀ կառավարությանն առնթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը հիմնավորեց Կառավարության որոշումը` գործարքը համարելով օրինական եւ վերջին տարիներին ամենահաջողվածը:

Հանրային քննարկմանը ներկա տարբեր հասարակական կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչները Կառավարության ներկայացուցչի ելույթը լսելուց հետո դեմ արտահայտվեցին որոշմանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի կարծիքով` գործարքը միայն նյութական շահ է հետապնդում. «Դրանում բացակայում է բարոյական բաղադրիչը, հետեւաբար` գործարքն իրականացնողները ունեն ոչ թե պետական, այլ ֆինանսական մտածելակերպ: Առհասարակ, բարոյականությունը եւ պետականությունը անբաժան են. եթե պետությունը բարոյական չէ, ժողովուրդը հեռանկար չունի: Եթե պետությունը չի շարժվում իր օրենքներով, ուրեմն անբարոյական տարրեր է ցուցադրում»: Ճարտարապետը վստահ է, որ գործարքն իրականացնելու որոշումն ընդունվել է օրակարգից դուրս եւ անգամ չի քննարկվել. «Պետական գույքը համաժողովրդական արժեք է, եւ երբ այն օտարում են, վերանում է նրա իմաստը: Այդ մենք պետք է որոշեինք` կարելի էր շենքին ձեռք տալ, թե ոչ: Շենքը Հանրապետության Հրապարակի մի մասն է կազմում, իսկ Հրապարակը մեր ազգային դիմագիծն է»: Կարդալ ավելին