Ռուսաստանը մեզ հանձնել է հին, ծանոթ սցենարի համաձայն, իսկ Արևմուտքը խորագույնս թքած ունի Հայաստանի վրա. Անուշ Սեդրակյան

Քաղաքական հարցերով վերլուծաբան Անուշ Սեդրակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ռուսամետները պիտի ավարտեն իրենց կգբ֊իստական մանիպուլյացիան և ընդունեն, որ Ռուսաստանը մեզ հանձնել է հին ծանոթ սցենարի համաձայն։

Արևմտամետները պիտի թարգեն իրենց իլյուզիան և հասկանան, որ Արևմուտքը խորագույնս թքած ունի Հայաստանի վրա, մանավանդ Արցախի հանձնումից հետո։

Իշխանությունները պիտի հասկանան, որ գողերին չի ընդունում միայն Արևմուտքը, իսկ հողը հանձնողներին հավասարապեա արհամարհում են և մերժում Արևմուտքը, Ռուսաստանը, Չինաստանը, Զանզիբարն էլ վրադիր։

Հետո կխոսենք, որովհետև խոսելիքը պիտի սկսվի այդ ամենը ըմբռնելուց հետո։ Եթե սկսվի, եթե մինչև էդ չպրծնի»:

Ռուսամետները պիտի ավարտեն իրենց կգբ֊իստական մանիպուլյացիան և ընդունեն ,որ Ռուսաստանը մեզ հանձնել է հին ծանոթ սցենարի…

Posted by Ann Norikyan on Tuesday, April 20, 2021