ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

Այսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հեռախոսազրույցը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։

«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սրացումը։ Կողմերը մտահոգություն են հայտնել ռազմական բախումների կապակցությամբ։ Ընդգծվել է Բաքվի ու Երևանի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական ու դիվանագիտական մեթոդներով լուծելու հրամայականը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Աղբյուր՝ Factor.am