Դավինչի տուրիստական գործակալությունը խարդախությամբ գումարներ է հափշտակել քաղաքացիներից.դիմումները ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն

Տեղեկացնում եմ, որ Դավինչի(Davinchi) տուրիստական գործակալության տնօրենի և աշխատակիցների կողմից հարյուրավոր քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ գումարների հափշտակություն կատարելու մասին դիմումներ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի էլեկտրոնային հասցեներին։

Նշված դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում արդեն քրեադատավարական վարույթ է նախաձեռնվել։

Ովքեր տուժել են այդ տուրիստական ընկերության աշխատակիցների հանցավոր գործունեությունից, կարող են դիմել ոստիկանության Կենտրոնի բաժին (ք.Երևան, Սիմոն Վրացյան փողոց 90, հեռ.010-52-02-02):

Այս մասին տեղեկացնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: