Ցերեկը հակառակորդը հարձակման փորձեր է կատարել Արաքս գետի երկայնքով․ Նրանց հետ եղել են ոչ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող զինծառայողներ․ Արծրուն Հովհաննիսյան․ Տեսանյութ

Ցերեկվա ժամերին մարտերը թեժացել են հատկապես հարավային ուղղությամբ։ Հակառակորդը նորից հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այս կազմի հետ գործում են նաեւ ոչ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող զինծառայողներ։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսըEnglish:https://youtu.be/7YHmZdF8BHEРусский:https://youtu.be/K4mMvxG_Y_Y

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Tuesday, October 6, 2020