Կառավարության հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ-ից ավելի դրամ․ Փաշինյան

Կառավարության ընդունած 9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում՝ այս պահի դրությամբ բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ, այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու համար մարտի 16-ին արտակարգ դրություն է հայտարարվել, ինչի հետևանքով տնտեսական գործունեություն իրականացնող մի շարք սուբյեկտներ փակվել են՝ կրելով ֆինանսական կորուստներ։ Ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով կառավարությունը միջոցառումների 9 ծրագիր է ընդունել՝ տնտեսական և սոցիալական բաղադրիչներով։