Լևոն Զուրաբյանը չի բացառել ԲՀԿ–ի հետ համագործակցությունը

Լևոն Զուրաբյանը չի բացառել ԲՀԿ–ի հետ համագործակցությունը
Լևոն Զուրաբյանը չի բացառել ԲՀԿ–ի հետ համագործակցությունը
Հեղինակ MediaLab

«Հանրապետական ռեժիմի դիրքերը կոալիցիայից ԲՀԿ-ի հեռանալով թուլանում են։ Հանրապետականը ստիպված է միանձնյա վերցնել ամբողջ պատասխանատվությունը։

Քանի որ Հանրապետականը ժողովրդի վստահությունը չի վայելում՝ նրա կառավարումը տապալված է»,–այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ «Օրինաց երկրին» կուսակցություն չի էլ համարում։ Ինչ վերաբերում է ՀԱԿ–ԲՀԿ համագործակցությանը, Կոնգրեսի համակարգողն ասել է, որ դա անհնար չի համարում։ «Ժամանակին այդ մասին խոսել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընտրությունների ժամանակ մենք համագործակցեցինք միասնական շտաբի ֆորմատում»,–ասել է Լ. Զուրաբյանը՝ նշելով, որ առանց «իշխանական պորտֆելի ԲՀԿ-ն, զուտ դասական սահմանումով ընդդիմություն է, իսկ բովանդակային առումով, պետք է որոշի ինքը՝ ԲՀԿ-ն։

Այս մասին գրում է 7or.am-ը:

© Medialab.am