Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի խուսափենք նման դեպքերից. Ֆելիքս Ցոլակյանը՝ ողբերգական վթարի մասին

Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի խուսափենք նման դեպքերից. Ֆելիքս Ցոլակյանը՝ ողբերգական վթարի մասին
Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի խուսափենք նման դեպքերից. Ֆելիքս Ցոլակյանը՝ ողբերգական վթարի մասին

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, որի հետևանքով 6 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հետևություններ են արվել ավտովթարից հետո, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ հետևություններ հիմա էլ պետք է արվեն, որովհետև միշտ էլ ասել է, որ մարդատար տրանսպորտային միջոցները պետք է անպայման ապահովված լինեն կրակմարիչներով, որոնք պետք է օգտագործեն հենց առաջին պահին:

ՀՀ ԱԻ նախարարը նաև կարծիք հայտնեց, որ ավելի ճիշտ կլինի, որպեսզի հասարակական տրանսպորտային միջոցները պետք է որպես վառելիք դիզելն օգտագործեն, ոչ թե գազը:

«Այստեղ խնդիր կա նաև, թե ինչ վառելիք պետք է օգտագործեն մարդատար տրանսպորտային միջոցները: Երևի ճիշտ կլինի, որ օգտագործեն ոչ թե գազ, այլ դիզել, որը ոչ մի բռնկում չի առաջացնի: Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի մենք կարողանանք խուսափել նման դժբախտ դեպքերից»,- ասաց Ցոլակյանը: