«Չենք լռելու»-ն Գնդեվանքի փրկության հարցում միավորվելու խնդրանքով դիմում է Ջերմուկի ձեռնարկատերերին

«Չենք լռելու»-ն Գնդեվանքի փրկության հարցում միավորվելու խնդրանքով դիմում է Ջերմուկի ձեռնարկատերերին
«Չենք լռելու»-ն Գնդեվանքի փրկության հարցում միավորվելու խնդրանքով դիմում է Ջերմուկի ձեռնարկատերերին

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է Ջերմուկի բոլոր ձեռնարկատերերին, առաջին հերթին, հանքային ջրերի գործարանների և հանգստյան տների տերերին` Ջերմուկի հարևանությամբ գտնվող և անտերությունից կործանվող Գնդեվանք վանական համալիրի փրկության հարցում միավորվելու խնդրանքով:

Ձեռնարկատերերը միասին կարո՛ղ են իրականացնել սրբավայրի փրկման աստվածահաճո գործը:

Մեր հայրենիքում մեր պատմությունը պետք է ապահովագրված լինի կործանումից, մեր անցյալը պետք է պաշտպանված լինի մոռացումից: Դեռևս ուշ չէ պահպանել այդ անցյալը` հանուն ապագայի:

Գնդեվանք միջնադարյան համալիրի հիմքը դրվել է 936 թվականին, իսկ համալիրի գլխավոր` Սբ. Աստվածածին եկեղեցին, համաձայն արևմտյան դռան ճակատակալ քարե արձանագրության, կառուցվել է 1686 թվականին:

Գնդեվանքի փրկության հարցով միավորվելու խնդրանքի և սրբավայրի ներկայիս վիճակի վերաբերյալ «Չենք լռելու»-ն պատրաստել է սլայդշոու.

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=1OSTlL6zEaY

© Medialab.am