ԱՄՆ-ն կոչ է արել Աֆղանստանում գտնվող իր քաղաքացիներին հեռու մնալ Քաբուլի օդանավակայանից

Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում Աֆղանստանում գտնվող ամերիկացիներին հնարավոր վտանգը հաշվի առնելով ինքնուրույն չգնալ Քաբուլի օդանավակայան, եթե համապատասխան հրահանգ չեն ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Հաշվի առնելով Քաբուլի օդանավակայանի մուտքի մոտ անվտանգության հնարավոր սպառնալիքները, մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել օդանավակայան մեկնելուց և չլինել դրա մուտքի մոտ, քանի դեռ չեք ստացել համապատասխան անհատական կարգադրություն ԱՄՆ իշխանությունների կողմից»,- ասվում է Քաբուլում ԱՄՆ դեսպանատան կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Դեսպանատանից նաև հորդորել են ԱՄՆ քաղաքացիներին շատ զգույշ լինել ամբոխի մեջ գտնվելու ժամանակ ու կատարել տեղի իշխանությունների հրահանգները: