Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.
«Եկեք իրատեսորեն գնահատենք իրավիճակը: Ս. Սարգսյանը նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում իրա
վունք չունի փետրվարի 21-ին ժ. 14.00-ին իշխանություն հանձնել որևէ մեկին,անգամ Ր. Հովհաննիսյանին: Նա կարող է հրաժարվել պաշտոնից, նախագահի պաշտոնակատար կդառնա Հ. Աբրահամյանը և կնշանակվեն նոր ընտրություններ: Մյուս տարբերակը ձայների վերահաշվարկն է, որը կարող է շտկում մտցնել ձայների բախշման մեջ: Եվ եթե շտկումներն այն մասշտաբի են (13-14%), որ փոխվում է հաղթողը, ընտրությունները պետք է չեղյալ համարվեն, և ՝ տես վերևում: Այլ տարբերակ, որը չի հակասելու Սահմանադրությանը և օրենքներին, կարծես, չկա: Ուրեմն միակ արդար պահանջը՝ ի վերջո, նոր ընտրությունների պահանջն է: Մնացած տարբերակները հեղաշրջման կամ քաղաքական առևտրի ոլորտներից են»: