«Մենք շարունակելու ենք օժանդակել մարդու իրավունքների, արդարադատության, կրթության բարեփոխումներին». Լարիսա Մինասյան (Տեսանյութ)

«Մենք շարունակելու ենք օժանդակել մարդու իրավունքների, արդարադատության, կրթության բարեփոխումներին». Լարիսա Մինասյան (Տեսանյութ)
«Մենք շարունակելու ենք օժանդակել մարդու իրավունքների, արդարադատության, կրթության բարեփոխումներին». Լարիսա Մինասյան (Տեսանյութ)

Factor.am-ի հարցազրույցը «Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի հետ ներկայացնում ենք ստորեւ։

– Տիկի՛ն Մինասյան, մեր զրույցը սկսենք շատ պարզ, բայց, թերևս, ամենակարևոր հարցից՝ ինչո՞ւ է Ջորջ Սորոսը միլիոնավոր դոլարների ծրագրեր ֆինանսավորում Հայաստանում։ Հայտնի է, որ նա դա անում է աշխարհի բազմաթիվ՝ 20-ից ավելի երկրներում, և մինչ օրս 14 միլիարդ դոլար է ծախսել, բայց կոնկրետ մեր երկրում 1997 թվականից մինչ օրս ավելի քան 47.7 դոլարի ծրագրեր են իրականացվել։ Եթե ամբողջացնելու լինենք Հիմնադրամի հասցեին ուղղվող մեղադրանքները, հիմնական մեխը հետևյալն է՝ ինչո՞ւ պետք է Ջորջ Սորոսը հենց այնպես միլիոնավոր դոլարներ ներդնի Հայաստանում, եթե չկան ինչ-ինչ թաքնված նպատակներ։  Ո՞րը կամ որո՞նք են հիմնադրամի նպատակները։

– Հենց այնպես չեն ծրագրերը ֆինանսավորվում: Հիմնադրամը 20-ից ավելի երկրներում գործունեություն է ծավալել: Նպատակն այդ երկրներում և Հայաստանում նույնն է՝ աջակցել ժողովրդավարությանը, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը և հզորացմանը, որպեսզի հասարակությունը կարողանա պաշտպանել իր շահերը, պաշտպանել մարդու իրավունքները և ժողովրդավարական ինստիտուտները: Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել այդ ինստիտուտների կայացմանը և պահանջել թափանցիկ ու հաշվետու կառավարում: Հայաստանում մենք աջակցում ենք արդարադատության բնագավառի բարեփոխումներին, սատարում ենք բոլոր այն գաղափարներն ու արժեքները, որոնք պաշտպանվում են և ամրագրված են թե՛ մեր քաղաքականության, թե՛ մեր Սահմանադրության մեջ: Ավելին` տեսանյութում։