Այն, ինչ տեսա, ինչին առերեսվեցի, լսեցի, զգացի, ապրեցի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում խոսքերով հնարավոր չէ նկարագրել․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը որպես կամավոր եղել էր Նորք կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցում, իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է անյտեղ տեսածը․

«Այն ինչ տեսա, ինչին առերեսվեցի, լսեցի, զգացի,ապրեցի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում խոսքերով հնարավոր չէ նկարագրել: Վարակի տեմպը գնահատող մասնագետ-բժիշկների հավաստմամբ հունիսի կեսերին օրական կտրվածքով ունենալու ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների տասնյակ մահեր՝ հատկապես շատանալու են մահերը տներում:

Այսօրվա իմ փորձառության մասին առաջիկայում հանդես կգամ մանրակրկիտ ներկայացմամբ:

Մասնագիտական ոլորտը մահամերձ է, մեզ անհապաղ սթափվել է պետք», -իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Այն ինչ տեսա, ինչին առերեսվեցի, լսեցի, զգացի,ապրեցի այսօր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում խոսքերով հնարավոր չէ նկարագրել:…

Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Sonntag, 31. Mai 2020