Եղեգնուտում անցկացվել է լուսավորության 10 հազար մետր ընդհանուր ցանց

Արմավիրի Եղեգնուտ համայնքն ապահովվել է գիշերային լուսավորության համակարգով. անցկացվել է 10 հազար մետր լուսավորության ընդհանուր ցանց: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` յուրաքանչյուրի մասով 13 մլն 471.4 հազարական դրամ:

Ծրագրի իրականացմամբ համայնքն ապահովվել է հիմնանորոգված գիշերային լուսավորությամբ, երթևեկությունն ու տեղաշարժն էլ դարձել են անվտանգ և հարմարավետ: