Հայանիստ գյուղում անասնակեր է այրվել

Մարտի 10-ին, ժամը 14։16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղի Մամիկոնյանց փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։40-ին, մարել՝ 16։52-ին։ Այրվել է մոտ 150 հակ անասնակեր։