Հանվել է անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցամատյանի վարման պահանջը

ՀՀ առողջապահության նախարարի N 76-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում։

Մասնավորապես՝ հանվել է. «Անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման» գրանցամատյանի վարման պահանջը:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։