Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է. Արման Մուսինյան

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության անդամ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Նոյեմբերի 3-ին Սպուտնիկ Արմենիա կայքին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետևյալ միտքն է հնչեցրել. «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը… Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման. բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք` առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»:

Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել»: