Ինչու է բերման ենթարկվել Նարեկ Սամսոնյանը. Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի  (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։