Ադրբեջանը Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված անձանց.«Ազատություն»

Ադրբեջանն այսօր Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո հայ-ադրբեջանական սահմանային արյունալի բախումներից հետո գերեվարված անձանց,«Ազատության»-ը փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Թե քանի գերի է հանձնել Բաքուն, Ամատունին չմանրամասնեց։

Ըստ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի՝ Ադրբեջանը հաստատել է, որ սեպտեմբերյան մարտերից հետո 17 նոր ռազմագերի ունի։

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ – ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր: