ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունն էական է բարդ աշխարհաքաղաքական լանդշաֆտում նավարկելու համար․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է X-ի իր միկրոբլոգում Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։

«ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները հասունացել են այն աստիճանի, որ դրանց վերափոխումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև էական: Թող Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրել ենք պետքարտուղար Բլինքենի հետ, ծառայի որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող հարաբերությունների մասին վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»,- գրել է Միրզոյանը։