Վարչապետի և նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուսն անախտանիշ ընթացք ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուսի հետևանքով որևէ ախատանիշ չկա։ Այդ մասին վարչապետը նշեց պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրֆինգի ընթացքում։

«Անցել ենք մանրամասն բժշկական հետազոտություն և այս պահի դրությամբ որևէ ախտանիշ չունենք։ Չունենք ջերմություն, թոքաբորբ կամ որևէ այլ երևույթ առավել ևս։ Հավանականություն թեև կա, որ մեր վիճակը կվատանա, բայց այն փոքր է գնահատվում մինչ այս եղած դեպքերի վերլուծությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։