Աթենքում հունատառ նոր հայկական ամսաթերթ է լույս տեսել

2023 թվականի դեկտեմբերից Աթենքում Հայ-հունական հետազոտությունների կենտրոնը սկսել է տպագրել հունատառ «ՖԻԼԻԱ» (Բարեկամություն) ամսագիրը։ Ինչպես հրատարակող կենտրոնի հաղորդագրությունն է տեղեկացնում, թերթի նպատակն է ամրացնել Հայաստանի և Հունաստանի երկկողմ հարաբերությունները, Հայաստանի և հայության մասին առկա տեղեկատվությունը հասանելի դարձնել Հունաստանում տասնյակ հազարավոր հայության այն ներկայացուցիչներին, ովքեր դժվարությամբ են հաղորդակցվում հայերենով։

«Ամսաթերթը անվճար տրամադրվելու է հույն հետազոտողներին, քաղաքական վերլուծական կենտրոններին, համալսարանականներին, լրագրողներին, Ազգային Ժողովի պատգամավորներին, հույն քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին։ Թերթին աշխատակցում են Աթենքի և Հունաստանի այլ քաղաքների հայ և հույն մտավորականներ»,-տեղեկացնում է հաղորդագրությունը։