Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբը նոր պետ ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Քերիմ Վելիևը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նախագահի մեկ այլ համանագրով Քերիմ Վելիևն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: