120 նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել նոր գործարանի բացմանը

120 նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել նոր գործարանի բացմանը
120 նոր աշխատատեղ. Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել նոր գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ: