Նախագահի հրամանագրերով՝ Շիրակի եւ Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ են նշանակվել

Արա Վարդանյանին կալանավորելու որոշում է կայացվել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Շիրակի եւ Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ են նշանակվել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով», – ասված է հրամանագրերում։