Արթուր Վանեցյանը երեկ ՀՔԾ-ում գաղտնալսումների գործով հարցաքննվել է. Factor.am

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է։ Այս մասին հղում անելով սեփական աղբյուրներին գրել էր «Հրապարակ» օրաթերթը։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց նաև Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Նա ասաց, որ Վանեցյանը հարցաքննվել է, թե՛ գաղտնալսումների գործով, թե՛ ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով։  Ապա հավելեց, որ նա վկայի կարգավիճակով է հարցաքննվել: Քրեական գործի շրջանակներում Վանեցյանի հեռախոսը զննության է ենթարկվել։