«Չենք լռելու»-ն հորդորում է իր բոլոր համախոհներին մասնակցել Թռչկանի փրկության վաղվա մեծ ցույցին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Չենք լռելու»-ն հորդորում է իր բոլոր համախոհներին (Երևանից, թե մարզերից)` անպատճառ մասնակցել վաղը կայանալիք մեծ ցույցին` ընդդեմ Թռչկանի ջրվեժի կործանման:
Ցույցն իրականացնում է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում է մի քանի տասնյակ կազմակերպություններ և նախաձեռնություններ:

Ցույցը կայանալու է նոյեմբերի 1-ին` ժամը 15:00-ին, բնապահպանության նախարարության առջև (Կառավարության 3-րդ մասնաշենք, Վերնիսաժի կողքին):

Մինչ մի խումբ երիտասարդներ Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի բնության այդ հրաշքը ոմանց «թեթև ձեռքով» հանկարծ չլռի, Երևանում ոչ պակաս կարևոր աշխատանք ունենք. մենք պե՛տք է ստիպենք կառավարությանն ու բնապահպանության նախարարությանը վերջապես լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին:

Չմոռանաք ձեզ հետ վերցնել Թռչկանի փրկության կոչերով պաստառներ:

Թռչկանը չի՛ լռելու: ՀԷԿտի՛ր Թռչկանից:

ՏԵՍԱՆՅՈւԹ. http://www.youtube.com/watch?v=sHWlmcVmzWo

© Medialab.am