Եղիսաբեթ 2-դի մահվան կապակցությամբ Բրիտանական դեսպանատանը հանրության համար կբացվի ցավակցությունների գիրք. դեսպանատուն

Երևանում բրիտանական դեսպանատունը հայտարարություն է տարածել,որում ասվում է.


«Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ Բրիտանական դեսպանատանը հանրության համար կբացվի ցավակցությունների գիրք սեպտեմբերի 9-ին` ժամը 14։00-16։00, և սեպտեմբերի 12-ից 16-ը՝ ժամը 14։00-16։00։

Առցանց ցավակցությունների համար կարող եք այցելել Արքայական ընտանիքի պաշտոնական կայք՝ https://www.royal.uk/ »: