Ամենամսյա նպաստ կտրամադրվի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին

Կառավարությունն ընդունեց որոշում, որով 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 232 մլն դրամ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում Օլիմպիական խաղերի, նաև Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։