Ո՞ր դեպքերում չի կարելի աշխատողի հետ կնքել ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր

Այն դեպքերում, երբ աշխատանքն իր բնույթով այնպիսին է, որ աշխատողի համար սահմանվում է աշխատանքային օրվա սկիզբ և ավարտ, աշխատանքային օրվա ընթացքում ընդմիջում, աշխատանքային շաբաթվա ընթացքում հանգստյան օրեր, աշխատանքային իրավունքներ և պարտականություններ և ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ կարգավորումներ և պահանջներ, ապա այդ դեպքերում չի կարող աշխատողի հետ կնքվել ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է այդ դեպքերում պահանջել գործատուներից, որպեսզի կնքեն աշխատանքային պայմանագրեր, քանի որ այդ դեպքում միայն աշխատողի վրա կտարածվեն ՀՀ աշխատաքային օրենսդրությամբ աշխատողների համար սահմանված երաշխիքները:

Սակայն, եթե գործատուները, նման դեպքերում, այնուամենայնիվ, կնքեն ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր, ապա աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով կարելի է դիմել կամ դատարան կամ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին` հաշվի առնելով, որ այն սույն թվականի հուլիս ամսից վերջինս արդեն իսկ ունի համապատասխան կանոնադրական լիազորություններ` համաճարակների կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրանականացնելու:

Հարգելի' աշխատողներ,Այն դեպքերում, երբ աշխատանքն իր բնույթով այնպիսին է, որ աշխատողի համար սահմանվում է աշխատանքային օրվա սկիզբ և ավարտ, աշխատանքային օրվա ընթացքում ընդմիջում, աշխատանքային շաբաթվա ընթացքում հանգստյան օրեր, աշխատանքային իրավունքներ և պարտականություններ և ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ կարգավորումներ և պահանջներ, ապա այդ դեպքերում չի կարող աշխատողի հետ կնքվել ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր: Հետևաբար, հորդորում ենք այդ դեպքերում պահանջել գործատուներից, որպեսզի ձեզ հետ կնքեն աշխատանքային պայմանագրեր, քանի որ այդ դեպքում միայն ձեր վրա կտարածվեն ՀՀ աշխատաքային օրենսդրությամբ աշխատողների համար սահմանված երաշխիքները:Սակայն, եթե գործատուները, նման դեպքերում, այնուամենայնիվ, ձեզ հետ կնքեն ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր, ապա տեղեկացնում ենք, որ դուք ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով կարող եք դիմել կամ դատարան կամ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին` հաշվի առնելով, որ այն սույն թվականի հուլիս ամսից վերջինս արդեն իսկ ունի համապատասխան կանոնադրական լիազորություններ` համաճարակների կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրանականացնելու:

Posted by ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն on Wednesday, July 29, 2020