1 դեպքում հակամարմին ունեցողը նորից վարակվել է կորոնավիրուսով․ COVID-19-ով պայմանավորված՝ ԵՊԲՀ հետազոտությունների նախնական արդյունքները

Երեւանի պետական բժշկական համալասարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ներկայացնում ենք, COVID-19-ով պայմանավորված ԵՊԲՀ հետազոտությունների նախնական արդյունքները։ Եվ այսպես․COVID-19-ով պայմանավորված հետազոտությունների նախնական արդյունքները, որոնք 2020 թվականի մայիսից իրականացվել են համալսարանական մասնագետների կողմից՝ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների, կլինիկական օրդինատորների, ուսանողների հետ համատեղ:

Կատարվել է COVID-19 վարակը հաղթահարած (կոնվալեսցենտ) շուրջ 1500 հիվանդի 8000 թեստավորում՝ 4000 N, 4000 S:

Հետազոտության մասնակիցները հսկվել են մեկ տարի՝ յուրաքանչյուր ամիս հսկման ստուգման ռեժիմով և շարունակում են հսկվել:

Հետազոտությունը գերազանցել է ազգային պոպուլյացիոն միջին մակարդակը, իսկ որոշ ամիսների համար արդեն հասելով ազգային պոպուլյացիոն մակարդակի:

Արդյունքում ցույց է տրվել, որ COVID-19-նն իրոք նոր կորոնավիրուսային ինֆեկցիա է:

6-7 % դեպքերում հիվանդությունից հետո հակամարմին չի հայտնաբերվել:

COVID-19 հիվանդների շրջանում հակամարմինները մնում են մեկ տարուց ավելի:

Առկա է 12 դեպք, երբ հակամարմին այլևս չի հայտնաբերվել, և 16՝ ուշացած պատասխան:

Առկա է 1 դեպք, երբ հակամարմին ունեցողը նորից վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ: Անհատի օրգանիզմում հակամարմինների փոփոխության պատկերը կրում է զանգակաձև բնույթ:

Անհատ-կախյալ հակամարմինների փոփոխությունն ունի տարբեր արտահայտչաձև: Այժմ իրականացվում է վերլուծություն՝ պարզելու, թե ինչով են պայմանավորված այդ փոփոխությունները՝ թիրախում են տարիքը և ծանրության աստիճանը:

Հետքովիդյան շրջանում ուսումնասիրվում են կորոնավիրուսից հետո առաջացող ուղեղային փոփոխություններ, որոնք արտահայտվում են հիմնականում հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայի երևույթներով:

Ուսումնասիրվում է COVID-19-ի ազդեցությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման վրա՝ Ալցհեյմեր, Պարկինսոն, ինչպես նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների՝ օրինակ՝ բազմակի սկլերոզ: Ենթադրվում է վերջիններիս երիտասարդացումը:

Հոտի և համի խանգարմամբ COVID-19 վարակը հաղթահարած 190 հիվանդ միջինում 3 անգամ անցել է հոտի և համի թեստավորման հետազոտություն: Այժմ պարզաբանվում է՝ այն պերիֆերիկ ախտահարման հետևանք է, թե կենտրոնական:

Ուսումնասիրվում է COVID-19-ի հնարավոր ազդեցությունը երեխաների նյարդահոգեկան զարգացման վրա: Համալսարանական մասնագետների կողմից այժմ հետազոտություններ են տարվում բացահայտելու վերը թվարկված փոփոխությունների մեխանիզմները»: