Մեր օրում կորոնավիրուսի 771 դեպք է հաստատվել․ 502 քաղաքացի ծանր վիճակում է, իսկ 11-ը՝ ծայրահեղ ծանր․ Տեսանյութ

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Հայաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 771 դեպք է հաստատվել, 502 քաղաքացի ծանր վիճակում է, իսկ 11-ը՝ ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 42 քաղաքացի, կառավարության նիստում տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեկ ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք՝ 2336 թեստավորումից։ Իրավիճակը մնում է թեկուզ կայուն, բայց լարված», -հայտարարել է Արսեն Թորոսյանը։

Նրա ներկայացմամբ, հոսպիտալիզացիայի վիճակը բարվոք է և առավոտյան ժամը 9։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ 51 քաղաքացի կարիք է ունեցել հիվանդանոց տեղափոխման, որոնցից ընդամենը 2-ն են գտնվում տանը։ «Այսինքն՝ մնացած 49-ը գտնվում են այլ հիվանդանոցային հաստատություններում։ Այս պրոցեսը ընթացքի մեջ է՝ մարդիկ դիմում են, նրանց մոտ հաստատվում է, տեղափոխվում են համապատասխան հիվանդանոցներ։ Այս իմաստով իրավիճակը լավ է», -ասել է նախարարը։

Նրա փոխանցմամբ, բոլոր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց դա շատ հարաբերական է, քանի որ շատ արագ այդ մահճակալները համալրվում են։

Տեսանյութը՝ Factor.am