ՊԲ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել.ԱՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:

Տարածված հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ի ժամը 14։40-ից ժամը 15։50-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: