«Գոնե դուք պապանձվեք և ծպտուն մի հանեք». Նորայր Նորիկյան

«Գոնե դուք պապանձվեք և ծպտուն մի հանեք». Նորայր Նորիկյան
«Գոնե դուք պապանձվեք և ծպտուն մի հանեք». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Կարդում եմ որոշ անձանց հրապարակումները դատական համակարգի հեղինակությունը փրկելու և դատական համակարգի նկատմամբ անթույլատելի ճնշում իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու մասին և պարզապես ապշում:

Դու՛ք, որ տարիներ շարունակ Ձեր «Պապաների», տարբեր օլիգարխների, հանցագործ աշխարհի ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների, վերջիններիս սպասարկող և նրանց կերակրամանից սնվող տարատեսակ սուբյեկտների հետ պղծել եք դատաիրավական համակարգը, ամեն ինչ արել եք դատարանի դերն ու նշանակությունը նսեմացնելու, նրա հեղինակությունը ոչնչացնելու համար, այսօր դարձել եք դատական իշխանություն հարգո՞ղ, դարձել եք դատավորի անձը պաշտպանո՞ղ:

Այո, ոչ մեկ իրավունք չունի խաթարել դատարանի աշխատանքը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել և ճնշում գործադրել նրա նկատմամբ՝ կլինի տաքսու վարորդ, թե պատգամավոր, կոշկակար, թե նախարար, հոգևորական, թե վարչապետ:

Այո, յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր ասածների և արածների համար, անկախ նրանից, թե ով է:

Այո, դատական իշխանությունն այսօր հայտնվել է անպաշտպան վիճակում և ամեն ինչ պետք է անել՝ իսկապես արդար դատական համակարգ ստեղծելու համար:

Բայց գոնե Դուք պապանձվեք և ծպտուն մի հանեք:
Ազնիվ չէ և բարոյական չէ…»