Հայաստանի ԱԽ քարտուղարը վաղը կայցելի Մալթա

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Մալթա:

Մալթայի Արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով կատարելիք այցի ընթացքում Գրիգորյանը կմասնակցի «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը, փոխանցում է ՀՀ ԱԽ գրասենյակը: