Լոմբարդիա ռեգիոնը ընդունել է բանաձև, որով կոչ է անում Իտալիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ընդունեց բանաձև, որով կոչ է անում Իտալիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Լոմբարդիա ռեգիոնի կենտրոն Միլանը առաջին իտալական քաղաքն էր, որ ընդունեց համանման բանաձև հոկտեմբերի 15-ին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը։