«Որքան էլ ցավը մեծ լինի՝ պայքարել, չվախենալ, չստորանալ, գնալ մինչև վերջ». Թագուհի Մանսուրյանը՝ կացնի հարվածներից դեպի կյանքի նոր հորիզոններ/ԴԱՓՆԵ

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ «Մեդիալաբը» ներկայացնում է իր «Դափնե» նախագծի պատմությունները, որոնք պատմում են կանանց մասին, ովքեր անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մեր հերոսների պատմությունները հրապարակվել են www.Daphne.am կայքում, որը հիմնադրվել է շուրջ մեկ տարի առաջ և լայն արձագանք ունեցել։

Թագուհի Մանսուրյանի ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց հանրապետությունը: Ոստիկանությունից գիշերվա չորսին վերադարձող մայր ու աղջկան շքամուտքում կացնահարում է Թագուհու նախկին ամուսինը` 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը:

«Ձեռքիս հեռախոսով լուսավորում եմ, որ դուռը բացեմ, ու հանկարծ՝ հարված ուսիս։ Շուռ եմ գալիս, տեսնեմ՝ Վլադը` սև վերնաշապիկով, կացինը ձեռքին։ Սկսում եմ ահավոր ձայնով գոռալ: Մայրս մտնում է իմ ու Վլադի մեջտեղը, դեմքով դեպի Վլադը, մեջքով դեպի ինձ: Էլ ոչինչ չեմ հիշում…. Հիշում եմ՝ ընկնում եմ գետնին, ու մեկ էլ՝ հորս աղոտ դեմքը, հետո հիվանդանոցի առաջին հարկը` լույսերի մեջ, ու սայլակի վրա նստած հորս արյունոտ դեմքը»,- կրկին վերապրելովտ տեղի ունեցածը՝ պատմում է Թագուհին:

Ավելին՝ այստեղ